Հայ-թուրքական սահմանի բացումը չի նպաստի, այլ կոչնչացնի մեր տնտեսությունը. Դավիթ Անանյան
Հայ-թուրքական սահմանը բացելուց հետո ցածր արժեքով թուրքական ապրանքները կսփռվեն ՀՀ շուկայում, և Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների ևս մի շուկա։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նշենք, որ նա Ազատության հրապարակ էր այցելել, ինչպես ինքն ասաց, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին բարևելու և իր աջակցությունը հայտնելու։
Ապրիլի 17-ին Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
«Եթե երկրի տնտեսական քաղաքականություն վարողները տեսնում են, որ մենք պետք է ապրանքներ արտահանող երկիր կառուցենք, ապա հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի նպաստի, այլ նաև կոչնչացնի մեր տնտեսությունը։ Իսկ եթե մեր երկրի ապագան տեսնում են զուտ առևտրի մեջ շփումներում, ապա կարելի է սահմանը բացել, սակայն այդ դեպքում պետք է մոռանալ ազգային արտադրություն և արդյունաբերություն ունենալու մասին»,–ասաց Անանյանը։
Նրա խոսքով` Հայաստանը տնտեսական կախվածության մեջ կլինի Թուրքիայից, քանի որ Թուրքիան կարող է հեշտությամբ արտաքին առևտրի ոլորտը կառավարել։ Անանյանը նշեց` ՀՀ–ն այնքան ուժեղ չէ, որպեսզի վերահսկի թուրքական ապրանքների վաճառքը մեր երկրում, ուստի հենց Թուրքիան է այդ վերահսկողը լինելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.