Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում. Ավետիք Չալաբյան
Վերջին օրերին ձեզնից բազմաթիվ նամակներ և հարցումներ եմ ստանում այն մասին, թե ինչպես կարող եք մասնակցել մեր երկրում սկիզբ առած ազգային շարժմանը, և ձեր ներդրումն ունենաք մեր պետականության պահպանման և ամրապնդման գործին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատերդ նաև շեշտում եք լայն համախմբման անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով անցյալին որևէ կերպով վերադառնալու անթույլատրելիությունը:
Ընդառաջ գնալով ձեր մտահոգություններին և հարցերին, հայտնում եմ ձեզ, որ անցած շաբաթվանից մենք նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում, որն արդեն մի շարք համատեղ գործողություններ է նախաձեռնել, և որի շարքերը շարունակում են համալրվել մարդկանցով, որոնց կենսագրությունը և փորձը այսօր հնարավորություն է տալիս պատասխանատվության իրենց բաժինը ստանձնել մեր երկիրը խորացող ճգնաժամից հանելու համար:
Այսօր մենք 12:00 Ազատության հրապարակում նախատեսում ենք տալ համատեղ մամլո ասուլիս, որում կներկայացնենք մեր պատկերացումները նրա մասին, թե
ա) ինչու է մեր երկրին պետք գործող իշխանության խաղաղ և անցնցում փոփոխություն, և ինչու դա պետք է դառնա համաժողովրդական պահանջ
բ) ինչ հրատապ խնդիրներ պետք է իրականացնի հաջորդ կառավարությունը, և ինչ սկզբունքներով այն պետք է ձևավորվի, խուսափելու անցյալի կրկնությունից
գ) ինչ հետագա գործողություններ ենք մենք նախատեսում ձեռնարկել, որպեզի հասնենք իշխանության խաղաղ փոփոխության
Եթե ձեզ հետաքրքրում են այս հարցերի պատասխանները, եթե դուք ձեզ տեսնում եք այս պայքարի մեջ, եթե պատրաստ եք գործով աջակցել նրա նպատակների իրականացմանը, միացեք մեզ այսօր 12:00, Ազատության հրապարակում: Ձեզնից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը անչափ կարևոր է, և ոչ միայն մեր պայքարի հաջողության համար, այլև որպեսզի այն չշեղվի իր հայտարարված նպատակներից, և իրապես ծառայի մեր պետության ամրապնդմանը:
Բոլորիս կամք, վճռականություն և իմաստություն եմ ցանկանում, և հաջողություն մեր դժվարին գործում: Աստված պահապան մեր ազգին և հայրենիքին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am