«5165» շարժումը կարմիր ժապավենով երթ սկսեց` պահանջելով Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)
«5165» շարժման անդամներն Ազատության հրապարակից երթ սկսեցին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Շարժման անդամներն իրենց ձեռքերին կարմիր ժապավեններ կապեցին, այնուհետև մեկ երկար ընդհանուր ժապավենը բռնեցին ու սկսեցին իրենց երթը։
«5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը կոչ արեց հայ հասարակությանը միանալ իրենց, ինչպես նաև տների պատուհաններից, պատշգամբներից նույնպես կապել այդ կարմիր ժապավենները, եթե ցանկանում են Փաշինյանի հրաժարականը։
«Սրանով մենք ցույց ենք տալիս, որ Փաշինյանն անցել է բոլոր կարմիր գծերը»,– նշեց Տոնոյանը։
Շարժման մեկ այլ անդամ` Էդգար Ղազարյանն էլ երթի ընթացքում ասաց, որ կարմիր ժապավենների ակցիան շարունակական է լինելու և անցնելու են Երևանի, ինչպես նաև հանրապետության տարբեր քաղաքների փողոցներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «5165» շարժումը միանում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա և նստացույց անող ընդդիմությանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 18:56
В последнее время активно обсуждается так называемый вариант дороги через Сюник, предложенный США. Фонд «Карнеги» опубликовал статью на эту тему, отметив, что данный вопрос обсуждался во время встречи Пашиняна и Эрдогана.
-
2025-07-08 17:48
Премьер-министр Армении Никол Пашинян в своем конфликте с Армянской апостольской церковью и близким к ней предпринимателем Самвелом Карапетяном идет ва-банк, заявил РИА Новости глава Союза армян России (САР) Ара Абрамян.
-
2025-07-08 17:46
Депутат от фракции "Армения" Артур Саркисян добровольно явился к Следственному комитету, чтобы его задержали. Об этом парламентарий заявил журналистам перед зданием СК.
-
2025-07-08 17:44
Действия властей Армении, направленные против Армянской апостольской церкви, вызывают глубокую тревогу и ставят под угрозу свободу вероисповедания, заявили РИА Новости в епархии Армянской церкви в Соединенном Королевстве и Ирландии.