Последние новости

Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկկողմ փաստաթղթերի փաթեթ է ստորագրվելու:

Նա հիշեցրել է, որ Փաշինյանն այսօր կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Նախագահի համար այսօրվա գլխավոր իրադարձությունը վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է»,– ասել է Պեսկովը:

Նրա խոսքով` Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը բավական ինտենսիվ շփվելու է նաև ՌԴ կառավարության հետ։

«Հենց այնտեղ էլ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ է ստորագրվելու», – նշել է Պեսկովը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ