Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիոն դատավարություն է իրականացվում. Արամ Օրբելյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիտորական դատավարություն է իրականացվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, ով քիչ, որպես դատավորի գործողությունների դեմ բողոքի նշան, լքեց նիստերի դահլիճը:
Ինչպես արդեն հաղորդվել էր, նիստի սկզբից փաստաբանը խնդրել էր լսել իր միջնորդությունը, ինչը, վստահ է Օրբելյանը, կդադարեցնի գործընթացը։ Սակայն դատավորը նախ սահմանեց ապացույցների քննման կարգը, ապա լսվեց փաստաբան Արմեն Գեւորգյանի միջնորդությունը։ Այնուհետ դատավորը պատրաստվում էր ընդմիջում հայտարարել, եւ հետո միայն անդրադառնալ միջնորդությանը։
Փաստաբանը մատնանշեց, որ դատարանը խախտել է գործողությունների հաջորդականության վերաբերյալ առավոտյան կայացված որոշումը՝ միաժամանակ հիշեցնելով, որ մեղադրանքի պարզաբանման փուլն ավարտված չէ։ «Քանի որ իրավական բաց կա, դա Սահմանադրական դատարան դիմելու ուղիղ ճանապարհն է, «դեֆեկտով» գործի քննությունը չի կարող շարունակվել։ Հարցն անհրաժեշտ է հստակեցնել՝ հաջորդ փուլ անցնելու համար։ Թե ինչ արարք կամ չարարք է կատարել Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ են առհասարակ այս փողերը նրա հետ կապում, պարզ չէ, գրված չէ, թե կոնկրետ ինչում է նա մեղադրվում Մեղադրանքն ընդհանուր է՝ կաշառք է ստացել, դա ապացուցել կամ հերքել հնարավոր չէ։ Սա ինկվիզիցիոն դատավարություն է։ Հայաստանում դատավարությունը մրցակցային է, կառուցվում է մեղադրանքի հիման վրա, ամբաստանյալին պետք է հստակ եւ հասկանալի բացատրել, թե ինչում են նրան մեղադրում։ Իսկ այստեղ առաջարկվում է շրջանցել այդ ամենը, արդյունքում դատարանի որոշումը նույնպես անորոշ կլինի»,- ասաց Արամ Օրբելյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.