Ես փաստ չունեմ, թե Ադրբեջանի թիրախը Շուշին էր. ԱԱԾ նախկին ղեկավար
Պատերազմը եղել է Արցախի համար, Արցախը գրավելու համար, իսկ թշնամու ներկայիս քայլերը ցույց են տալիս, որ հակառակորդը նկրտումներ ունի նաև Հայաստանի բուն տարածքների նկատմամբ: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմը Շուշիի համար է եղել:
Ապրիլի 14-ին Փաշինյանն ԱԺ–ում ասել էր, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։
«Փաշինյանի այդ ձևակերպումն ինձ համար անհասկանալի է, եթե ոչ անընդունելի: Այսինքն` ադրբեջանցիները կռվում էին, որ Շուշին գրավեի՞ն, մնացածն իրենց չէ՞ր հետաքրքրում: Ես այդպիսի փաստ չունեմ և չեմ կարող պնդել, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին, և Շուշին վերցնելուց հետո Ադրբեջանը պետք է կանգներ, ինձ համար դա նորություն է»,- ասաց Համբարձումյանը։
Նրա խոսքով` Արցախի հարցը մեկ իշխանություն իրավունք չունի միանձնյա որոշելու, և պետք է ազնվորեն ներկայացնել, թե խաղաղության փաստաթուղթը ինչ արժեք ունի, մեզնից ինչ են ակնկալում ադրբեջանցիները։
Նախկին պաշտոնյան հարց ուղղեց` այդ ինչպե՞ս էր, որ Թուրքիան 30 տարի նախապայմաններով էր բանակցում, հիմա` առանց նախապայմանների։ «Չի լինում այդպես, դա միֆ է»,– ասաց Համբարձումյանը։
Ըստ նրա` եթե ժողովուրդը որոշի, որ Ադրբեջանի 5 առաջարկներն ընդունելի չեն, այդ դեպքում պետք է նոր քաղաքական թիմ ձևավորվի և առաջնորդի ժողովրդին։
«Շղարշով պատված գործողությունները վիժեցվելու են»,–ասաց ԱԱԾ նախկին ղեկավարը։
Նրա կարծիքով` ճիշտ կլինի, որ ԱԱԾ գործող տնօրեն Արմեն Աբազյանն Ազատության հրապարակ գա և զրուցի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որը բողոքի ակցիա է անում այնտեղ։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Համբարձումյանն ԱԱԾ–ն ղեկավարել է պատերազմի ժամանակ։ Նա ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվեց 2020-ի նոյեմբերի 8-ին, և ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.