Հացադուլ հայտարարած երիտասարդներին միացան արցախյան ազատամարտիկները
Արցախյան երեք պատերազմների մասնակիցների խումբը միացավ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանի և Արթուր Ավագյանի` Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիային։
Արցախի Չարեկտար գյուղի բնակիչ և արցախյան 3 պատերազմի մասնակից, հաշմանդամություն ունեցող Աշոտ Սևյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտական դիրքում հանձնել են իրենց հերթափոխը և եկել Երևան, որպեսզի համոզեն Նվերին ու Արթուրին դադարեցնել հացադուլը։
«Երեկվանից համոզում ենք, բայց չհաջողվեց. իրենք դեպի իրենց նպատակն են գնում։ Կփորձենք սատարել նրանց, նստացույց կանենք, քանի դեռ ժամանակ ունենք։ Հույս ունեմ` մոտ ժամանակներս պրոցես կլինի, բոլորս կպայքարենք»,– ասաց Սևյանը։
Նա ընդգծեց, որ կոչ արել է հատկապես երիտասարդներին միանալ այս պայքարին, սակայն ոչ բոլորը կարող են, քանի որ մի մասը դիրքերում է, չեն կարող միանգամից բոլորով գալ։
«Ես սահման չեմ պահում, ես սահմանին ապրում եմ։ Ադրբեջանցին իմ տնից 50 մետր է հեռու։ Դա այն տարածքն է, որը մեր կառավարությունը զիջել էր, բայց մենք չտվեցինք։ Այսօր արդեն պայքարի վերջին աստիճանն է, դրա համար կոչ եմ անում միանալ, քանի որ եթե հիմա չպահենք, վաղը գալու են Երևանի մեջտեղ»,– ընդգծեց ազատամարտիկը։
Նա վստահեցրեց, որ իրենք հացադուլ չեն սկսի, բայց միանում են տղաներին, քանի որ նրանք չպետք է միայնակ լինեն։
Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.