Իմ ժամանակ ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցման հարց չի եղել․ եթե խելամիտ վարվենք, կարող ենք նվազագույնը ապահովել․ Արա Այվազյան
Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել, և եթե խելամիտ վարվենք, ապա կարող ենք նվազագույնը ապահովել, այս մասին Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Իմ ժամանակ չի եղել։ Եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես կհիշեցնեմ դեկտեմբերի 3-ին և ապրիլի 13-ին և այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում է մեր ազգային և պետական շահերին»,– ասաց նա։
Նախկին նախարարը հիշեցրել է, որ երբ ինքը ստանձնել է ԱԳ նախարարի պաշտոնը, այդ ժամանակ ասել է, որ դիվանագիտությունը չի հանձնվել և ինքը վստահ էր, որ «դիվանագիտության միջոցով կարող ենք մեր մեջքն ուղղել և ապահովել մեր ազգային ֏ պետական շահերը։
«Հիմա չեմ ուզում գնահատական տալ, բայց ինձ թվում է, որ բավական աշխատանք էր տարվել և որոշ շեշտադրումներ միջազգային հանրության կողմից ապահովել էինք»,– ասաց նա։
Արա Այվազյանը նաև նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ հեռտորաբանությունն ու թիրախավորումն այլ է եղել և չի կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում։
«Բայց եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը, եթե տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են, աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, և սա ոչ միայն Հայաստան–Ադրբեջան առանցքի մեջ է, սա շատ ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ–շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում։ Ես փորձեցի հասկացնել ձեզ»,– ասաց նա։
Պատասխանելով Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի վերաբերյալ հարցին, նախկին պաշտոնյան ասել է․«Պետք չի սև ու սպիտակի միջև փորձել ընտրություն անել։ Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով, նույնիսկ այս ծանր իրավիճակում, իսկապես շատ ծանր իրավիճակ է, վստահ եմ՝ եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, և ոչ թե պարտվածի հոգեբանությամբ, մենք կարող ենք նվազագույնը ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, նախկին արտգործնախարարներ, որ շատ մեծ փորձ ունեն, կարծում եմ, որ հիմա մենք պետք է ի մի բերենք ամբողջ պետական և ազգային ներուժը»։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանն արտգործնախարար է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.