Արցախի ՄԻՊ-ը հացադուլը դադարեցնելու խնդրանքով դիմել է Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հորդորում է 44-օրյա պատերազմի` հացադուլ հայտարարած երկու մասնակիցներին դադարեցնել այն։ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
Նշենք, որ Ազատության հրապարակում ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ակցիա է սկսել` ի պաշտպանություն Արցախի և ՀՀ–ի։
«Դիմում եմ հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։ Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը»,–գրել է Ստեփանյանը։
Նա միաժամանակ առաջարկում է նաև առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:
Ստեփանյանը հուսով է` դրական կարձագանքեն իր խնդրանքին ու առաջարկին:
Հավելենք, որ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նույնպես կոչ է արել երկու տղաներին դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում է՝ երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.