Ուղիղ. Կարմիր ժապավեններով ակցիան համալսարաններում
«5165» շարժումը կարմիր ժապավեններով ակցիա է իրականացնում համալսարաններում։ Ազատության հրապաակից նրանք երթով շարժվելու են դեպի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Գյուղատնտեսական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Երևանի Պետական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Շաչժման անդամները կոչ են անում բոլոր կուսակցություններին հետևել իրենց օրինակին, որ կարողանան հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։
«Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- հայտարարել է շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.