ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ
2022 թվականի առաջին եռամսյակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կողմից կառավարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։ Այս մասին է վկայում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։
ԱՅՍՊԻՍՈՎ, ԶՊՄԿ-Ն ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ։ «ԳեոՊրոՄինիգ»-ի մեկ այլ ակտիվ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցուցակի ութերորդ հորիզոնականում է՝ 3,6 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարված հարկերով, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։
Այս երկու ակտիվներն էլ աշխարհագրորեն տեղակայված են Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում և առանցքային դեր են խաղում ռազմավարական տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Այս տարի կառավարող ընկերությունը մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել ԶՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայից հասցնել 22 միլիոն տոննայի 2022 թվականին, ինչը 25 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշները։
ԱՊՄԿ-ի կապիտալ ծախսերը 2022 թվականին կազմում են ավելի քան 6,1 միլիոն դոլար։ Ներդրումները ուղղված են ֆլոտացիոն մեքենաների պարկի թարմացմանը, ինչպես նաև այլ հիմնական միջոցների թարմացմանը, ինչը կհանգեցնի մետաղների կորզման ծավալների ավելացմանը։
Խումբը շարունակում է իրականացնել մարզի զարգացմանն ուղղված սոցիալական լայնածավալ ծրագրեր։ Երկու ձեռնարկություններում միասին աշխատում է ավելի քան 6000 մարդ, և երկու ակտիվների գործունեության մուլտիպլիկատիվ էֆեկտը կազմում է Հայաստանի հարավային տարածաշրջանի տնտեսության մեծ մասը։
Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը՝ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում գործում է արդեն 15 տարի։ Խմբի հայկական ակտիվները բաղկացած են Սոթի ոսկու հանքից, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Գործունեության 15 տարիների ընթացքում խումբը ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալը իր գործունեության մարզերի զարգացման համար գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.