Последние новости

Փաշինյանը փոխել է Պետդումայի նախագահի հետ հանդիպման տեքստը. Ավել բառ կար

Ինչպես արդեն հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Վրչապետի պաշտոնական կայքը հանդիպման մասին հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր.

«Վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:

Հետաքրքրական է, որ ժամեր անց կայքում փոփոխություն է արվել և պաշտոնական հաղորդագրությունից հանվել է «վերջնական» բառը: Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը:

Yerevan Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ