Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է անցկացվել
Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հրապարակելով լուսանկարներ երթից:
Երթի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել: Այնուհետև երթի մասնակիցները, ովքեր քայլերթին մասնակցել են «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառով և Հայաստանի Հանրապետության դրոշներով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:
Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Նույն օրը՝ երեկոյան հիշատակի միջոցառում կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.