Последние новости

Մոսկվային առայժմ հաջողվել է հետ մղել հայ-ադրբեջանական օրակարգը «խլելու» Բրյուսելի ցանկությունը. Աշոտյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր վերջին ելույթի ժամանակ փորձեց արդարացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտը կաթվածահար անելու փաստը եւ չընդգծել դրա կարեւորությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի վարչապետը, ըստ էության, փորձում է արագացնել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը՝ հաշվի չառնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։

«Սակայն Մոսկվային այս փուլում հաջողվեց հետ մղել հայ-ադրբեջանական օրակարգը «խլելու» Բրյուսելի ցանկությունը»,-ասաց Աշոտյանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ