Կարելի է ախորժակը կորցնել, բայց ոչ հայրենիքը. զոհվածների մի քանի ծնողներ միացան ակցիային
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մի քանի զինծառայողի ծնողներ միացել են Ազատության հրապարակում հացադուլ անող տղաներին` Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին։ Վերջիններս նույնպես 44-օրյայի մասնակից են։
Նրանցից մեկը նշեց` Եռաբլուրից են եկել Ազատության հրապարակ` արտահայտելու իրենց բողոքը։
«Միացել ենք տղաներին, ովքեր մեր որդիների հետ 44-օրյա պատերազմի ժամանակ հավասար կռվել են։ Հրաշալի է, որ այսօր կենդանի տղաներ ունենք, որ կարողանում են պայքարել։ Կոչ ենք անում մեր ազգին, որ վեր կենան։ Հասկանում ենք, որ ամեն ինչ արդեն կորցնում ենք, բայց կարելի է ախորժակը կորցնել, աշխատանքը, բայց ոչ հայրենիքը։ Նիկոլը, իր թիմն ու իրեն աջակցողները պետք է պատժվեն»,- նշեց զոհվածի հայրը։
Մեկ այլ ծնող էլ ասաց, որ պետք է բոլորը գան ու կանգնեն արժանապատիվ հայի կողքին, քանի որ սանտիմետր առ սանտիմետր հանձնվում են հայրենիքի տարբեր հատվածներ։
«Իմ որդին 12-օրվա ծառայող է եղել, բայց առաջին օրվանից առաջնագծում է եղել, կռվել են, արյուն են թափել։ Գեներալներին հարցնում ենք, ասում են՝ իրավունք չունեին տանելու, բայց փաստ է, որ տարել են»,- ընդգծեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.