Ամերիկացի ուսուցիչներին 1-ին անգամ ՀՀ-ում կվերապատրաստեն Ցեղասպանության պատմության թեմայով
ԱՄՆ դպրոցների պատմության ուուցիչները առաջին անգամ Հայաստանում մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Հայերի ցեղասպանությունը» թեմայով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալստյանը։
«Այս դասընթացներն առաջինը կլինեն Հայաստանում ոչ միայն ամերիկացի, այլև առհասարակ արտասահմանյան մանկավարժների համար (հայ ուսուցիչների համար թանգարան-ինստիտուտը պարբերաբար է դասեր անցկացնում)»,- հիշեցրեց Գալստյանը:
Նշենք, որ ԱՄՆ-ում դպրոցների համար միասնական կրթական ծրագիր չկա. յուրաքանչյուր նահանգ այն ինքնուրույն է ընդունում։ Կրթության մի շարք շրջանային բաժիններ, որոնք գործում են նահանգային կառավարություններում, նույնպես որոշումներ են կայացնում կրթական քաղաքականության վերաբերյալ:
Այդ պատճառով ԱՄՆ-ում դպրոցների ուսուցիչները կարող են իրենց ծրագրերում ներառել անհատական տարրեր, և նրանցից ոմանք իրենց նախաձեռնությամբ պատմում են Հոլոքոստի կամ Ցեղասպանության պատմությունը՝ ընդհանուր պատմության կամ հասարակագիտության (social studies) դասընթացների շրջանակում։
15 այդպիսի ուսուցիչներ (որոնց թվում ծագումով հայեր չկան) կմասնակցեն ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դասընթացներին։
Օրինակ, նրանցից մեկը՝ Ջասթին Բիլթոնը, Մասաչուսեթսի վարժարաններից մեկում այդպիսի ծրագիր է վարում հասարակագիտության ուսուցիչ Ջեյսոն Սթարքի հետ միասին․ վերջինս Հոլոքոստը վերապրած մի կնոջ թոռն է։ Ծրագիրը արտադասարանական է (ընդ որում՝ ոչ թե հումանիտար, այլ տենիկական վարժարանում), սակայն այն ընտրողների թիվն աճում է, ինչը հերքում է այն պատկերացումները, թե երիտասարդները խուսափում են «ոչ մասնագիտական» գիտելիքներից։
Ուսուցիչները փորձում են ներկայացնել տեղի ունեցածի իրական պատմությունները՝ համարելով, որ 17-18 տարեկան դեռահասները պետք է պատրաստ լինեն դրան։ Օրինակ՝ դասերից մեկին նրանք աշակերտների հետ զրուցելու էին հրավիրել Ռուանդայից մի ներգաղթյալի, որը Ցեղասպանության ականատես էր եղել։ Աշակերտներին պատմում են նաև այն պատճառների մասին, որոնք տարբեր ժամանակներում մարդկության դեմ հանցագործություններ են ծնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.