Արցախը մեր տղաների չապրած կյանքն է. մենք պարտք ենք այդ տղաներին, ո՞ւր եք նստել ձեր տներում. Կարին Տոնոյան
Հազարավոր մարդիկ ցավակցում են, բայց պետք չէ զոհվածների ծնողներին ցավակցել, այլ հարկավոր է միանալ և իրենց տղաների երազանքին տեր կանգնել. այս մասին ասաց Կարին Տոնոյանը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ:
Նրա բնորոշմամբ՝ Արցախը տղաների չապրած կյանքն է.
«Թվում էր, թե ճակատագիրն այնպիսի ցավ է տվել, որ մենք էլ ի զորու չենք այլ ցավ զգալու, բայց Ազատության հրապարակի մարդաշատ չլինելը ևս ցավ է պատճառում: Մեր տղաներն իրենց կյանքը չեն տվել, որ մենք այսօր մեր երկիրը թողնենք մի հատ խելագարի ձեռքին, մեր տղաները իրենց կյանքը չեն տվել, որ մենք Արցախ հանձնենք. Արցախը մեր տղաների չապրած կյանքն է: Ձեր ամբողջ այդ զգացումը, որով մեզ նայում եք, դրա մեջ երախտագիտություն կա, պարտք կա, գումարեք իրար և եկեք այստեղ՝ այս հրապարակ: Թումանյանի արձանի մոտ նստած են մեր կռված տղերքը, որոնք մեր հաղթանակը կերտել էին:Նրանք այլևս ոչինչ չեն ուզում, եկել՝ նստել են այստեղ, որպեսզի վերադարձնեն այդ հաղթանակը: Այնտեղ՝ երկնքում, դուք չեք տեսնում, մենք տեսնում ենք՝ մայրերս, մեզ են նայում մեր տղաները, և մտածում են՝ այսպե՞ս եք մեզ շնորհակալ լինում, այսպե՞ս եք պահում մեր պահած հայրենիքը: Ո՞ւր եք մարդիկ, դուրս եկեք՝ այդ տղաների պարտքը վերադարձրեք իրենց, իրենք ձեզանից ոչինչ չեն ուզում, իրենք ձեզանից ազատ հայրենիք են ուզում, ուզում են, որ դուք այդ հայրենիքը ազատեք այս չարիքից: Իրենք ձեզանից ոչնչով պակաս չէին, իրենք էլ էին ապրել ուզում: Ես իմ թոռնիկի նկատմամբ ձեր պարտքն եմ ուզում, իմ թոռնիկը պիտի ապրի իր հոր կյանքի գնով ազատված հայրենիքում: Զոհվածների ծնողներն իրենց երջանկությունը թողեցին Արցախի հողում, այլևս ապրելու որևէ իմաստ չունեն»:
Կարինի խոսքով՝ միակ պայմանն է վերադարձնել իրենց զավակների զոհողության իմաստը.«Մեզանից գողացել են մեր զավակների տված կյանքի իմաստը: Նիկոլը միայն հայրենիքի գող չէ, Նիկոլը մեր երջանկության գողն է, նա մեր ամեն ինչի գողն է, մեր զավակների մեծագույն երազանքի գողն է: Ես այլևս երազանք չունեմ, հասկանո՞ւմ եք, մարդ, որ ապրում է և չունի երազանք: Ես մի ցանկություն ունեմ, որ իմ Մենուայի երազանքը կատարվի: Ապրիլի 22-ին այստեղ իրենց օրն է լինելու: Մենուան ու նրա նման հազարավոր տղաներն այստեղ են լինելու՝ երկնքում, ես ձեզ խոստանում եմ, և եթե որևէ մեկը խիղճ ունի՝ ջահել, թե ահել, և մի օր ասել է՝ մենք պարտք ենք այդ տղաներին, ես ապրիլի 22-ին ուզում եմ այստեղ ձեզ տեսնել, ես ձեզ կանչում եմ, եկեք մեր տղաների պարտքը տվեք ձեր հայրենիքին: Բավ է արդեն, ո՞ւր եք նստել ձեր տներում: Ոչ ոք ծնողներից ձեր ոչնչի կարիքը չունի: Նիկոլն ասում է, որ Արցախը չտամ՝ 2-3 միլիարդը Եվրոպան չի տա, մենք պատրաստ ենք բոլոր գումարներից հրաժարվել, տվեք Նիկոլին՝ թող աչքը կշտանա, վերցնի և գնա մեր հայրենիքից, գնա ու չվերադառնա: Մենք սոված կմնանք, ինչպես ապրեցինք արցախյան առաջին պատերազմի օրերին, բայց մեր հայրենիքը ազատ կպահենք, Արցախը մեր գրկում կպահենք, որովհետև Արցախում մեր երեխաների արյունն է, այդ հողում ամեն մի քառակուսիի վրա մի մարմին է ընկել, այդ հողում մարմիններ դեռ կան, ո՞նց եք հանձնում: Ես ի վիճակի չեմ սա հասկանալ»:
Կարին Տոնոյանը հարցադրում արեց՝ Հայաստանում 100 հազար հայ չկա՞, որ դուրս գա և թուրքին վռնդի մեր երկրից։
«Ժողովուրդ, ես հավատում եմ ձեզ, ես իրոք սիրում եմ իմ ժողովրդին, եթե չսիրեի, իմ զավակին չէի ուղարկի: Ես գիտեմ, որ դուք կարող եք, ես ձեր ուժը շատ լավ գիտեմ, ես ամբողջ մեր պատմությունը գոց գիտեմ, և ես հիմա ուզում եմ դիմել մեր մանկավարժներին՝ դուրս եկեք, սկսեք դասադուլից, դուք ո՞նց եք ձեր աշակերտներին պատմության դաս տալիս, դուք 100 տարի առաջվա սխալներն եք նրանց պատմո՞ւմ, մինչդեռ այսօր մենք ինքներս սխալ ենք գործում: Ձեր աշակերտները ձեզ հարց չե՞ն տալիս, իսկ եթե չեն տալիս, ուրեմն՝ սիրելի աշակերտներ, վաղը ձեր պատմության ուսուցիչներին, ձեր գրականության ուսուցիչներին հարցրեք՝ դուք այսօր ի՞նչ եք անում, որ մենք վաղը հայրենիք ունենանք, միայն անցյալի դասե՞ր եք մեզ տալիս, ներկա պատմությունն է այս հրապարակում կերտվում, ո՞ւր եք, ուսուցիչներ, ո՞ւր եք գիտնականներ, ո՞ւր եք պատմաբաններ, և ընդհանրապես, պետական համակարգի բոլոր աշխատողներ, ի վերջո, որ պետություն չունենանք, որտե՞ղ եք աշխատելու: Հիմա ձեր սենյակներում նստած՝ ի՞նչ եք մտածում, ո՞րն է ավելի թանկ՝ մեկ ամսվա աշխատավարձը, թե՞ մի ամբողջ ապագա: Խնդրում եմ, աղաչում եմ, ես գիտեմ, որ մենք կարող ենք, մենք այդ ժողովուրդն ենք, մի նայեք, թե ում եք սիրում, ում չեք սիրում, մարդկանց նայեք՝ որպես այս հրապարակում կանգնած անձ ընդամենը, ատեք ինձ, ինչքան կարող եք, հայհոյեք՝ ինչքան կարող եք, եկեք՝ կանգնեք այստեղ, ես կիջնեմ այնտեղ՝ ձեզ ծափ կտամ: Ինքներդ մեզ առաջնորդեք: Ես կգամ ձեզանից յուրաքանչյուրի հետևից, միայն թե այդ ճանապարհը տանի կառավարություն՝ ազատագրելու այն շենքերը, որոնք այսօր այդ վիժվածքներն են նստած: Չի կարելի սա թույլ տալ»,-ասաց Տոնոյանը:
Իր խոսքի վերջում նա դիմեց մայրերին.
«Որպեսզի ձեր զավակներն ապրեն, մենք անզավակ ենք հիմա, ես ամեն օր նայում եմ փողոցով քայլող տղաների և աղջիկների և ասում՝ Մեն ջան, դու իրենց համար ես ընկել, բա ես ի՞նչ անեմ, որ իրենք էլի այսպես ուրախ լինեն, ուրեմն՝ ես էլ իմ կյանքը պետք է տամ դրան: Այո, կյանքի սրբագույն բանը կարողանալ զոհաբերել, Նժդեհն ասում էր՝ անընդհատ զոհաբերիր, որովհետև միայն դրանով դու կմոտենաս Աստծուն: Մենք պատրաստ ենք զոհաբերել մեզ: Այո, մեր տղաները ընկան, որ փողոցներում տղա-աղջիկ համբուրվեն, մեր տղաներն ընկան, որ դուք երջանիկ լինեք, բայց այդ երջանկությունը հնարավոր է միայն մի դեպքում, երբ մենք անկախ, ազատ հայրենիք ունենք: Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ ձեր երեխաներին, որ չեք թողնում հրապարակ դուրս գալ, վաղը չեք թողնելու, որովհետև վախենալու եք, որ հետևից թուրքն է քայլելու: Ձեր աղջիկներին տանից դուրս չեք թողնելու այս ժամին, որովհետև վախենալու եք, որ հանկարծ թուրքը չգողանա: 100 տարի է անցել, հիշողությունները չեն մարել: Թերթեք մի քիչ էլ գրքեր և հիշեք, որ արժե ապրել մի բանի համար, ինչը կյանքից թանկ է, իսկ կյանքից թանկ է միայն հայրենիքը»:
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.