Հայկական կողմն ակնհայտ կատարում է թուրքական նախապայմանները. "Հայաստան" դաշինք
Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
«Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։ Այն այսօր առավել մեծ խորհուրդ ու բովանդակություն ունի։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկիզբ առած շփումներում, երբ հայկական կողմն ակնհայտ կատարում է տասնամյակներ շարունակ առաջ քաշվող թուրքական նախապայմանները, հնարավորություն է տրվում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Օսմանյան կայսրության ժառանգորդին նոր հավակնություններ ու պահանջներ առաջադրել մեր ժողովրդին ու պետությանը։ Միաժամանակ, Հայաստանի օրվա իշխանությունները, հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի Անկախության Հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություններից, փորձում են միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի քաղաքացին պաշտպանում է իրենց պարտվողական քաղաքականությունը։
Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը։
Կոչ ենք անում բոլորիդ՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին լինել Հանրապետության հրապարակում, միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության։
Ո՛Չ ասենք Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը"։
verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.