Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրավաբանական ծառայությունների ոլորտի բարեփոխումներ
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովը, որը նպատակ է հետապնդում երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև, ներկայացնել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և Հայաստանում բիզնեսավարման հնարավորությունները:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Մինասյանը, մասնավորապես, ընդգծել է. «Այս տարի նշվում է Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարբերությունների հաստատման 30-ամյակը և համաժողովի անցկացումն ունի խորհրդանշական իմաստ: Բացի միջպետական հարաբերություններից, կարևոր է ամրապնդել և խթանել նաև երկու երկրների գործարար միջավայրերի երկխոսությունը: Գործարար միջավայրի հիմնաքարերից է իրավաբանական ծառայությունների ոլորտը, և կարևոր է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լինի էլ ավելի բարենպաստ, և ներդրողներն ազատվեն բյուրոկրատիկ խնդիրներից»:
Համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստան-Ռուսաստան գործարար համայնքի ներկայացուցիչների հետագա արդյունավետ համագործակցության ապահովմանն ու երկկողմ փոխգործակցության առաջմղմանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.