Последние новости

Մեր հասարակությունը երկու կրակահերթի ներքո է՝ մեկը թշնամի պետությունից, մեկը՝ իշխանությունից. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն եւ կեղծ հակաքարոզչությունը, թե մենք դեմ ենք դրան, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Ուղղակի Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքայկան խաղի կանոններով եւ թուրքական նախապայմաններով հարաբերությունների հաստատմանը, որոնք զիջումներ են ենթադրում մեզ համար կարմիր գծերից: Բանալին այստեղ է, որ Թուրքիան էլ երբեք համաձայն չի եղել այլ ոճով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, ու նրա այդ համոզմունքը չի փոխվել»,-ասաց նա:

Մելքոնյանը հարց հնչեցրեց, թե արդյոք այս ժամանակաշրջանում, պատերազմից հետո, դիվանագիտական ամենավատ ստարտային ամենավատ պայմաններով, ամենաթույլ իշխանական թիմով, միջազգային ոչ բարենպաստ իրավիճակում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատելը ձեռնտու է հայկական պետականությանը. «Իհարկե ոչ: Հետեւաբար, ոչ թե Հայաստանը նախաձեռնել է այս պրոցեսը, այլ սրան մեզ տանում են: Սա ամենաոչբարենպաստ ժմանակաշրջանն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»,-ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի նախապայմանները շարունակում են մնալ օրակարգում ամենախիստ ոճով. «Դրանք ավելանում են եւ ունեն ավելացման միտումներ: Հայտնի երեք նախապայմանները որոնք եղել են՝ Արցախի հարց, Ցեղասպանության հարց եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում կամ Կարսի պայմանագրի ճանաչում, դրանք երեքն էլ այսօր Թուրքիայի օրակարգում են: Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը բոլոր հարթություններում ճանաչի Արցախը որպես ադրբեջանական: Արդյոք դա նույն նախապայմանը չէ: Եթե 1990-ականներին ասում էին՝ Արցախը պետք է հետ տաք, հիմա էլ ասում են՝ Արցախը պետք է դե յուրե ճանաչեք Ադրբեջանի մաս, որից հետո միայն կսկսենք հարաբերությունները: Սրա մասին Թուրքիայի թե նախագահը, թե ԱԳ նախարարը խոսել են բազմիցս:

Ցեղասպանության մասով Թուրքիան հիմա պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը»,-ասաց Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին, թե Թուրքիայից դրական մեսիջներ են ստանում, Ռ.Մելքոնյանն ասաց, որ որպես մասնագետ և  նաև թուրքագետների մեծամասնությունը  որևէ դրական մեսիջ չեն տեսնում. «Թուրքիայի կողմից որևէ ջերմացում, դիրքերի  թուլացում չկա»,- ասաց թուրքագետը։

Նա ցավով անդրադարձավ նաև Հայաստանի ԱԺ ամբիոնից հնչող տարատեսակ, իր իսկ կողմից գնահատվող վտանգավոր թեզերին. «Դրանք միտված են թուլացնելու Հայաստանի ժողովրդի զգոնությունը, ցույց տալու մի երևակայական լավ Թուրքիա, որը գոյություն չունի։  Մեր հասարակությունը գտնվում է  երկու հարձակման, երկու կրակահերթի ներքո՝  մեկը թշնամի պետությունից, մեկը իշխանությունից»,- ասաց Մելքոնյան:

Նա ասաց, որ ինքն այս ուժի ներկայացուցիչների հետ  Հայաստանի շահերը քննարկելու որևէ պատրաստակամություն չունի, չի կարող Հայաստանի շահերը քննարկել մարդկանց հետ, որոնք  4 տարի ոտնահարել ու կործանել են մեր արժեքները, այսօր էլ ԱԺ-ից խոսում են լավ Թուրքիայի, հայկական ինքնությունից թուրքատյացությունը դուրս բերելու, Թուրքիայի հետ հարաբերությունների սպասվող ոսկե սարերի մասին, ոտանահարում են մեր կարմիր գծերը, որոնք կապված են մեր ազգի պետականության, պատմության  հիշողության հետ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ