«Արցախը, այո՛, նաև թասիբի հարց է». հացադուլավորները ստորագրահավաք են սկսել
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը ստորագրահավաք են նախաձեռնել՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանին հանձնելու։
«Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, Արցախը պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր անվտանգությունը, Արցախը, այո՛, նաև թասիբի հարց է»,- հայտարարեց Նվեր Կիրակոսյանը։
Նրա կարծիքով՝ ճիշտ չէ այն տեսակետը, թե Արցախը կամ մեր հայրենիքը մարդկանց չեն հետաքրքրում, պարզապես մարդիկ կաշկանդված են, հոգնած են, նրանց արթնացնել է պետք։
44-օրյա պատերազմի մասնակիցներ Կիրակոսյանն ու Ավագյանն ակնկալում են, որ մարդիկ իրենց գործողություններով կապացուցեն, որ անկախության սերունդ են ներկայացնում։
«Մենք ակնկալում ենք, որ դուք ձեր գործողություններով փաստելու եք, որ դուք անկախության մարդիկ եք, որ դուք ժառանգորդն եք արցախյան պայքարի և վարվում եք դրա հետ որպես ժառանգություն, այսինքն՝ տեր եք կանգնում և հայտարարում եք, որ որպես անկախության սերնդի ներկայացուցիչներ մեզ համար «Արցախն Ադրբեջանի կազմում» կարգավիճակն ընդունելի չէ»,- նշեց Կիրակոսյանը:
Այս կապակցությամբ նա խնդրեց Ազատության հրապարակում գտնվող բոլոր ներկաներին ստորագրել և ուղերձ հղել Հայաստանի իշխանություններին և բոլոր միջազգային մարմիններին, որ հայերը չեն ընդունում Արցախի շահերին հակասող որևէ գործողություն։
44-օրյա պատերազմի մասնակիցներ նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը ապրիլի 17-ից հացադուլ են հայտարարել՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով Հայաստանի իշխանությունների ՝ Արցախի նկատմամբ վարած քաղաքականության դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.