44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն Ազատության հրապարակում վրան տեղադրեցին
4-օրյա պատերազմում զոհված հերոսների հարազատները փորձում են Ազատության հրապարակում վրան տեղադրել և միանալ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
«Մենք որոշել ենք միանալ մեր տղաներին»,- նշեց ծնողներից մեկը։
Ոստիկանները փորձում էին խոչընդոտել վրանի տեղադրմանը։ Նրանք ժամանակ խնդրեցին ծնողներից՝ ճշտումներ անելու։
«Սա պայքար է հանուն հայրենիքի, այստեղ ուղղորդված ոչինչ չկա»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ապրիլի 17-ից Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը։
«Բացեք, ես եմ թույլ տալիս, Արցախի հերոսի մայրն է թույլ տալիս»,- ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Նրա խոսքերից հետո մարդիկ միացան ու րոպեների ընթացքում կանգնեցրին ծածկը։
Ոստիկանները որոշեցին գոնե առժամանակ չմիջամտել։
«Մեծ հաշվով, մեզ սա պետք չէ։ Մեր երեխաները կանգնած էին սնարյադների, անձրևի, ձյան տակ, մենք առանց սրա չե՞նք կարող կանգնել։ Այստեղ հարգանքի հարց է»,- նշեց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
Նստացույցին միացած ծնողները կոչ են անում մյուս ծնողներին միանալ իրենց։ Ծնողներից մեկն էլ նշեց՝ երեկ մենք ավելի քիչ էինք, այսօր ավելի շատ ենք, վաղն ավելի շատ կլինենք։
«Վե՛ր կացեք, ծնողնե՛ր, վե՛ր կացեք, գիտեմ, մեր ցավը մեծ է, 24 ժամ ցավ եմ զգում, վե՛ր կացեք, խնդրում եմ ձեզ, մի՛ նստեք, մարզերից եկեք, էս սրիկաները մոտավորապես թվեր են ասում, ինչքան զոհեր, վիրավորներ ունենք։ Խնդրում եմ, զոհերի ծնողներ, վիրավորների ծնողներ, վե՛ր կացեք պայքարի, եկե՛ք մեր տղերքի մոտ՝ կանգնում ենք 44-օրյայի մեր տղերքի կողքը։ Մենք էստեղ ենք հավաքվում, ոչ մի քաղաքական ուժի հետ գործ չունենք»,- նշեց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.