Մենք երկիրը տալու չունենք․ եթե երկրի ղեկավարը չի կարող լուծել այդ հարցը, թող գնա, գան մարդիկ, որոնք կարող են․ Թոխատյան (տոսանյութ)
Նա, ով իրեն մտավորական է համարում, վեր կկենա և կգա Ազատության հրապարակ, եթե դեռ չի եկել, ապա ոչ մի կոչ էլ նրան այստեղ չի բերի, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։ «Այ երբ կհասունանա, այդ ժամանակ էլ կգա»,– ասաց նա։
Դերասանը նշեց, որ Արցախը Ադրբեջանի չտալը դարձել է համար մեկ հարցն այսօր։ «Մենք մեր երկիրը տալու չունենք։ Ինչպես դա կանի մարդը, որն այսօր իբր ղեկավարում է, դա իր խնդիրն է, թող դիմի օգնության և լուծի այդ հարցը։ Եթե չի կարողանում, թող գնա, գան մարդիկ, որոնք կկարողանան այդ հարցը լուծել։ Կհարցնեք՝ ո՞վ, չեմ կարող պատասխանել, բայց հաստատ կան այդ մարդիկ, կան շատ խելացի մարդիկ»,– ասաց նա։
Դերասանը նշեց, որ այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց գաղափարական տարաձայնությունները և միավորվեն ի շահ Արցախի պաշտպանության։ «Դա է այսօր կարևորը, պետք է միավորվել, ու այս հրապարակը պետք է լցվի»,– ասաց նա։
Հարցին, թե 1988-ին, երբ Արցախը կորցնելու վտանգ կար, ինչու էր շատ մարդ ոտքի կանգնում, իսկ այսօր, երբ նույն վտանգը նորից կա, ավելի քիչ մարդ է դուրս գալիս փողոց, դերասանը պատասխանեց․ «Այսօր մեծացել է մի սերունդ, որը նեյտրալ է վերաբերվում իր երկրին, միգուցե տանը նստած ցավում է իր երկրի համար, բայց ոչ այնպես, որ այդ ցավն իրեն բերի այստեղ ու ինքն իր կարծիքն ասի Արցախի մասին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.