Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ․ Արմեն Գրիգորյան
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք կոնֆլիկտը լուծված է և ինչպե՞ս է այս հարցը ձևակերպված Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում, բացի դրանից, Ադրբեջանն ասում է, որ լուծված է, իսկ Հայաստանն ասում է, որ ոչ։
«Բնականաբար Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, դա արձանագրել է միջազգային հանրության գրեթե բոլոր անդամները։ Խոսքը նաև այդ փաստաթղթի մասին է, բնականաբար հիմնախնդիրը լուծված չէ, հիմնախնդիրը լուծման անհրաժեշտություն ունի։ Եվ մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ հնարավոր է հիմնախնդիրը լուծել»,– ասել է նա։
Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե արդյոք այդ փաստաթղթում արձանագրվոծ է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, ԱԱԽ քարտուղարն ասել է․«Բնականաբար փաստաթղթում, եթե նկատի ունեք բառ առ բառ, ապա այդպիսի բան չկա գրված, բայց Լեռնային Ղարաբաղի մասին նշում կա, որը նաև նշանակում հիմնախնդրին անդրադարձ։ Կա նաև անդրադարձ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, ինչպես նաև 2021-ի նոյեմբերի 26-ի հատյարարություններին, որտեղ հստակ նշված ԼՂ հիմնախնդրի մասին դրույթ, և կարծում եմ, որ անդրադարձը ավելի լավ կոնտեքստում կա, և հիմնախնդիրը լուծված չէ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.