Последние новости

«1000+» հիմնադրամը Մեծ եղեռնի զոհերին նվիրված ակցիա է կազմակերպում

Ապրիլի 24-ին ընդառաջ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ակցիա է կազմակերպում։

Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց հիմնադրամի հանրային կապերի պատասխանտու Անի Հարությունյանը։

Հիմնադրամի նվիրաբերության «ի հիշատակ» տեսակը, որով հատկացվող գումարը սովորաբար նվիրվում է կոնկրետ մեկ զոհված զինծառայողի հիշատակին, Մեծ Եղեռնի տարելիցի օրերին գործելու է ի հիշատակ 1915թ–ի Ցեղասպանության զոհերի։

«Այսինքն` նահատակների սերունդները հնարավորություն կունենան, նվիրաբերություն կատարելով, հարգել իրենց նախնիների ու մեր բոլոր զոհերի հիշատակը»,– ասաց նա։

Զոհի անունը նշելուց բացի նվիրատուները հնարավորություն կունենան նշելու նաև իրենց կորսված հայրենիքի` քաղաքի, գյուղի անունը։ Նվիրաբերությունը կատարողի էլեկտրոնային հասցեին կփոխանցվի հատուկ հավաստագիր, որով կփաստվի ոչ միայն կատարած նվիրատվության փաստը, այլև նվիրատուի ուղերձը։

«Դրա համար անհրաժեշտ է այցելել հիմնադրամի https://www.1000plus.am կայք, ընտրել նվիրաբերության «ի հիշատակ» տեսակը ու լրացնելով ձեր տվյալներն ու ուղերձը՝ կատարել նվիրաբերություն»,– ասաց Հարությունյանը` տեղեկացնելով, որ ապրիլի 24-ին ուղղած նվիրաբերություններն արդեն գործում են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ