Իշխանությունները նախկինում էլ ասում էին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի այլ փաստաթղթեր չկան․ Թեւան Պողոսյան
Հայաստանի իշխանությունները նախկինում էլ ասում էին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի այլ փաստաթղթեր չկան։ Եւ ի՞նչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
«Հետո պարզվեց, որ ինչ-որ բան կա։ 2020-ին էլ մեզ ասացին, որ առաջարկներ չեն եղել՝ չնայած 2019-ին առաջարկներ եղել են։ Հավատը չպետք է ոչնչացվեր, վերքերը դեռ չէին սպիացել։ Ավելին, դրանք դեռ կլինեն, քանի որ պարտված իշխանություններից միայն նոր պարտություններ են սպասվում»,-ընդգծեց փորձագետը։
Նա նկատեց, որ հայ հասարակության համար պարզ չէ, թե ինչ առաջարկներ է ներկայացրել Երեւանը՝ ի պատասխան Ադրբեջանի հինգ կետերի։
«Թող Հայաստանը հրապարակի դրանք։ Ո՞ւմ են ուղարկել առաջարկները։ Ասացին, որ այն հանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց միջոցով դրանք հասել են Բաքու։ Եթե կա փաստաթուղթ, որի մասին գիտի թշնամին, գիտեն միջնորդները, ինչո՞ւ մենք դրա մասին ոչինչ չգիտենք։ Ո՞ւմ հետ եք դիվանագիտություն վարում։ Հրապարակե՛ք փաստաթուղթը։ Ի՞նչ կանեն իշխանությունները, եթե Ադրբեջանը Արցախում դրամի փոխարեն մանաթ ներդնի։ Կհամոզեն այնտեղ ապրող հայերին հաշտվե՞լ։ Այդ ժամանակ հաջորդ քայլը կլինի կրթության, տրանսպորտին եւ այլ ոլորտներում»,-հավելեց Պողոսյանը։
Քաղաքագետը գեղեցիկ մանիպուլյացիա անվանեց Հայաստանի իշխանությունների անդրադարձն Արցախի բնակչության իրավունքներին, քանի որ նման ձեւակերպումը լայն ենթատեքստ ունի, մինչդեռ բանակցությունների հիմքում ընկած էին ոչ միայն համընդհանուր իրավունքները, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Իշխանությունները, խոսելով իրավունքների մասին, ոչինչ չեն պարզաբանում։ Ամբողջ խնդիրը դա է: Արցախում կարող է թույլատրվել հայկական կիրակնօրյա դպրոց՝ հաշվի առնելով այնտեղ հայ բնակչության առկայությունը, եւ նույնիսկ կարող է ներդրվել խոսքի ազատություն։ Եւ ի՞նչ։ Այն, որ ոչ թե կրակելու են, այլ ամեն ինչ գնելու են ու իրավունքները ոտնահարելուեն , կբերի նոր, էլ ավելի խորը առճակատումների»,-հավելեց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը նախկինում երբեք չէր իջեցրել կարգավիճակի նշաձողը, սակայն 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո իջեցրեց նշաձողն անվտանգության ոլորտում։
«Ո՞վ պետք է բանակցեր ռուս խաղաղապահների մանդատի շուրջ եւ ի՞նչ պետք է անեին նրանք։ Ո՞վ պետք է բանակցեր, որ Լաչինի միջանցքով հայկական անձնագրով ոչ մի մարդու չխոչընդոտեն»,- ասաց նա։
Ըստ նրա՝ պարտված քաղաքական թիմում փոփոխություններ են պետք, կամ պետք է փոխել հենց թիմը, հակառակ դեպքում՝ հակառակորդ կողմն անընդհատ ճնշում է գործադրելու։
«Ի՞նչ է՝ որեւէ փաստաթղթի ստորագրումը կստիպի Ալիեւին նահանջե՞լ իր գծից։ Խաղաղությունը թղթի վրա պայմանավորվածություն չէ։ Խաղաղությունը, առաջին հերթին, պետք է հաստատվի հայ հասարակության ներսում։ Քանի դեռ մեր հասարակության ներսում խաղաղություն չի տիրում, ուրիշներին խաղաղության պարտադրել չի ստացվի։ Ներքին համերաշխության հասնելու համար գործող իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ նրանց գործողություններն օրեցօր պառակտում են հասարակությունը»,-եզրափակեց Պողոսյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:44
Срок содержания под стражей предпринимателя Самвела Карапетяна продлён на два месяца. Об этом сообщили члены его адвокатской команды. Такое решение принял судья Антикоррупционного суда Тигран Давтян.
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.