Միջազգային հանրությանը պետք է բարձրացնի նշաձողը․ արցախահայության կոչը
Միջազգային հանրությանը պետք է բարձրացնի նշաձողը: Այս մասին ասվում է Արցախի հայությունը կոչում` ուղղված աշխարհասփյուռ հայրենակիցներին և միջազգային հանրությանը:
«Լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այդ ողբերգական ժամանակներից անցել է ավելի քան մեկ դար, մինչդեռ միջազգային հանրությունը ամբողջովին չի դատապարտել այդ ոճրագործությունը, անաչառ իրավական գնահատական չի տվել այդ իրադարձություններին` անպատիժ թողնելով հանցագործություն իրականացնողներին:
Վերջին հիսուն տարիներին երեսունից ավելի երկրներ ճանաչել են 1915-22թթ. Արևմտյան Հայաստանում կատարված ոճրագործությունները` որպես ցեղասպանություն` ճանապարհ բացելով պատմական արդարության հաստատման համար, սակայն այդ ամենը բավարար չէ, որպեսզի կասեցվեն մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ սանձազերծվող ռասիստական հանցագործությունները: Անպատժելիությունը պատճառ է դարձել, որ այսօր ևս շարունակվեն հայությանը հայրենազրկելու պանթուրքիստական ծրագրերը:
2020թ. սեպտեմբերին Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը Հարավային Կովկասում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու միտում ունեցող նախահարձակ գործողություն էր: Հազարավոր հայորդիների կյանքի գնով, ծանր տարածքային կորուստներ կրելով, Հայոց բանակի անձնուրաց ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հաջողվել է կասեցնել հայ ժողովրդի հանդեպ նոր ոճրագործության իրագործումը:
Սակայն սահմանային սադրանքների շարունակումն ու հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու մոլագար ցանկությունը վկայում են ցեղասպան պետությունների կողմից այդ քաղաքականությունը շարունակելու նկրտումների մասին: Դա այն նույն ձեռագիրն է, ինչ Թուրքիան տարիներ շարունակ կիրառել է Արևմտյան Հայաստանում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի հանրապետությունները պարտավոր են պետական մակարդակով հակադարձել հակահայկական սպառնալիքներին և հավատարիմ մնալ հայկական զույգ պետությունների կազմավորումն ազդարարող հռչակագրերում ամրագրված իրավաքաղաքական սկզբունքներին` վերահաստատելով հայկական Սփյուռքի հետ միասնական պահանջատիրությունը:
Այսօր` 2022թ. ապրիլի 23-ին, Ստեփանակերտում կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար ջահերով երթի բոլոր մասնակիցներս կոչով դիմում ենք միջազգային հանրությանը` բարձրացնել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի պահանջների կատարման նշաձողը, չդավաճանել համամարդկային արժեքներ կրող Արցախի ժողովրդին, և զգուշացնում, որ Արցախի դեմ ոճրագործություններն անպատիժ թողնելը առիթ է դառնալու աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճրագործությունների իրականացմանը»,-ասվում է կոչում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: