«Մեր ընկերներին ծեծելով են բերման ենթարկել». լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի դիմաց
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց այս պահին լարված իրավիճակ է։ Մի խումբ մարդիկ հավաքվել ու վանկարկում են. «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Սակայն ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով, որ ընդդիմադիրները մայթն անցնեն և մոտենան գրասենյակի շենքին։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Տեղում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը ոստիկաններից փորձում է ճշտել, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում և ինչու են պատ կազմել` թույլ չտալով մոտենալ շենքին։
«Մարդուն ինչո՞ւ եք վնասելով բերման ենթարկում, տանելու ձև կա, բան կա»,– հարցնում է Աբրահամյանը։
Ի պատասխան ոստիկանները նշում են, որ ապահովում են հասարակական կարգը և բերման ենթարկելիս կարող են նաև ուժ կիրառել։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց ընկերներին ծեծելով են բերման ենթարկել։
Նրանք հայտնեցին, որ կշարժվեն ոստիկանության կենտրոնական բաժանմունք` իրենց ընկերներին տեսակցելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.