«Ժողովուրդ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ ԱՆԵԼ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԸ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:
Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ և սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաև զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում և հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.