«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԴԱԴԱՐԵԼ Է ՎՍՏԱՀԵԼ ՈՐևԷ ՄԵԿԻՆ, ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐԻՑ «ՍՏՐԱԽՈՎԿԱ» Է ՊԱՀՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։ Ինքը՝ Փաշինյանը, հուշահամալիր էր այցելել թիմակիցներից առանձին, նրա հետ էին միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ կառավարության մյուս անդամներն ու պատգամավորները գալիս էին զգալի ինտերվալով ու անմար կրակին հասան նշյալ եռյակի՝ մեծ արագությամբ հեռանալուց հետո։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդհանրապես, վերջին շրջանում Փաշինյանի լարվածությունն ու անհանգստությունները էլ ավելի են մեծացել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը ավելացել է ևս 15-ով, չնայած մինչ այդ էլ աննախադեպ մեծ է եղել։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բացարձակ դադարել է վստահել որևէ մեկին, էլ ավելի կասկածամիտ է դարձել և գրեթե բոլորից «ստրախովկա» է պահում։ Այցերի ժամանակ առավել ևս ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում, այդ թվում՝ հանդիպումներին հաջորդող հյուրասիրության մասով»։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 13:06
Проезд армянских грузовиков через Грузию снова замедлился. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 13:04
Сотрудник полиции, применивший насилие в отношении журналиста, отстранен от службы, сообщает пресс-служба МВД.