ԵՄ-ում հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը Մերձդնեստրում
Եվրամիությունը մտահոգությամբ հետեւում է Մերձդնեստրում տիրող իրավիճակին եւ կոչ է անում դադարեցնել ցանկացած բռնի գործողություն։ Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը։
«Ես չունեմ որեւէ կոնկրետ տեղեկություն, որը կարող եմ տրամադրել Մերձդնեստրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իհարկե, մենք մեծ մտահոգությամբ հետեւում ենք Ուկրաինայում ռազմական գործողությունների եւ հարակից տարածքներում հնարավոր գործողությունների հետ կապված բոլոր զարգացումներին։ Հենց սկզբից մենք կոչ ենք անում դադարեցնել ցանկացած բռնի գործողություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով Մերձդնեստրում տեղի ունեցած պայթյուններն ու գնդակոծությունները, որոնք չճանաչված հանրապետության իշխանություններն ահաբեկչական հարձակումներ են համարել:
Մերձդնեստրի իշխանությունները երեքշաբթի ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել՝ հանրապետության տարածքում իրականացված ահաբեկչություններից հետո։ Երեքշաբթի Մերձդնեստրի Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղում անհայտ անձինք մարզային ռադիոկենտրոնի երկու ալեհավաք էին պայթեցրել։ Նախօրեին ձեռքի նռնականետերից գնդակոծվել էր պետական անվտանգության նախարարության շենքը: Հաղորդվում է, որ երկու դեպքում էլ զոհեր եւ վիրավորներ չկան։ Մարտին Մերձդնեստրի պետական կառույցները մի քանի անանուն հաղորդումներ էին ստացել դպրոցների, բժշկական հաստատությունների, առեւտրի կենտրոնների եւ այլ օբյեկտների զանգվածային ականապատման մասին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.