Արեւմուտքի քաղաքականության արդյունքը կարող է լինել միայն Ուկրաինայի տրոհումը մի քանի պետությունների. Պատրուշեւ
Արեւմուտքի եւ նրա վերահսկողության տակ գտնվող Կիեւի վարչակարգի քաղաքականության արդյունքը կարող է լինել միայն Ուկրաինայի տրոհումը մի քանի պետությունների։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։
«Ռուսաստանին ճնշելու փորձերում ամերիկացիները, օգտագործելով իրենց կամակատարներին Կիեւում, որոշել են ստեղծել մեր երկրի հակապոդը՝ դրա համար ցինիկաբար ընտրելով Ուկրաինային եւ փորձելով պառակտել ըստ էության մեկ ժողովրդին»,- ասել է նա:
Պատրուշեւի խոսքով՝ ուկրաինացիներին իրենց կողմը գրավելու համար ոչ մի դրական հիմք չգտնելով՝ Վաշինգտոնը 2014 թվականի պետական հեղաշրջումից շատ առաջ ազգի բացառիկություն եւ ռուսական ամեն ինչի նկատմամբ ատելություն ներշնչեց նրանց։ «Սակայն պատմությունը սովորեցնում է, որ ատելությունը երբեք չի կարող ազգային միասնության հուսալի գործոն դառնալ։ Եթե այսօր ինչ-որ բան միավորում է Ուկրաինայում ապրող ժողովուրդներին, դա միայն վախն է ազգայնական գումարտակների վայրագությունների առջեւ»,- նշել է Պատրուշեւը։
Ուստի, նրա կարծիքով, Արեւմուտքի եւ նրա վերահսկողության տակ գտնվող Կիեւի վարչակարգի քաղաքականության արդյունքը կարող է լինել միայն Ուկրաինայի տրոհումը մի քանի պետությունների։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.