«Կալանավորեք Նիկոլ Փաշինյանին». Արթուր Դավթյանը հեռացավ «դավաճան» վանկարկումների ներքո (տեսանյութ)
Դատախազության դիմաց բողոքի հավաք իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից:
«Նազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղերքի շիրիմների առջեւ: Հազարավոր հերոս տղերք ենք կորցրել այս պտերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրական ոչ պակաս մղումներով կանգնած են եղել առաջնագծում եւ ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք: Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար իջել եմ այստեղ: Բայց դուք տեսե՞լ եք, որ այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի: Սա քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ, որ պահի տակ հարցի պատասխան տա: Երբ խոսքը քրգործի մասին է, մենք գործ ունենք օրենքով նախատեսված իրավիճակների հետ»,-ծնողներին դիմելով՝ ասաց Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով, եթե խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացրած հաղորդմանը, իրենք հրավիրել են ծնողներին եւ պարզաբանել, թե ինչ են արել:
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։
«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց՝ որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ շատերի մոտ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»,- ասաց Ա. Դավթյանը։
Նա շարունակում էր իր խոսքը, սակայն ծնողներն արդեն նրան չէին լսում, իրենց հարցերն էին փորձում տալ։ Ա. Դավթյանն առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, հանգիստ իրավիճակում խոսեն, հարցեր տան, ինքն էլ պատասխանի։
Դատախազը շարունակեց. «Եթե պետք է իրար չլսենք, անիմաստ է մեր խոսակցությունը: Ես իջա, որպեսզի տեսնեք, որ չեմ խուսափում հարցերին պատասխանելուց։ Բայց նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները։ Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել, եկել եք հասկանալու՝ այդ ուղղությամբ գործ արվում է, թե ոչ»,- ասաց Դավթյանը:
«Չի արվում»,- արձագանքեցին զոհված զինծառայողների հարազատները։
Ծնողները չհամաձայնվեցին առանձին հանդիպել Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը հեռացավ, ակցիայի մասնակիցները պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ դավաճան»՝ վանկարկում էին դատախազության դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.