Последние новости

«Գազպրոմը» լեհական PGNIG-ին ծանուցել է ապրիլի 27-ից գազի մատակարարումները ամբողջությամբ դադարեցնելու մասին

Լեհական PGNIG-ը հայտնել է, որ «Գազպրոմից» ծանուցում է ստացել ապրիլի 27-ից գազի մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ապրիլի 26-ին «Գազպրոմը» PGNiG-ին տեղեկացրել է գազի մատակարարումները Յամալյան պայմանագրով ապրիլի 27-ից ամբողջությամբ դադարեցնելու իր մտադրության մասին։ PGNiG-ը հրաժարվել է կատարել «Գազպրոմ»-ի կողմից Յամալյան պայմանագրով մատակարարվող բնական գազի դիմաց ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն ռուսական ռուբլով վճարելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ռուսական ընկերությունը հայտնել էր, որ այսօր Վարշավան պարտավոր է վճարել գազի մատակարարումների համար վճարման նոր կարգի համաձայն։ Միաժամանակ, Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ մատակարարումների դիմաց ռուբլով չեն վճարի, ինչպես պահանջում է Մոսկվան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ