Последние новости

Արամ Ա կաթողիկոսը Մակրոնին կոչ է արել շարունակել իր աջակցությունը Հայաստանին և Արցախին

Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը Մակրոնին կոչ է արել շարունակել իր աջակցությունը Հայաստանին և Արցախին։ Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձում:

Ինչպես հաղորդում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը, Արամ Ա-ն նշել է Ֆրանսիայի դերը ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում: Կաթողիկոսը, բարձր գնահատելով նախագահ Մակրոնի աջակցությունը հայ ժողովրդին և Հայ դատին, կոչ է արել Ֆրանսիային «շարունակել աջակցությունը Արցախի անկախության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»:

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ