Միջնորդությունը բավարարվել է. դատախազության արձագանքը զոհվածների հարազատների պահանջին
Արցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` անդրադառնալով երեկ` ապրիլի 26-ին հանձնած դիմումին։
Հայտնել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Դատախազությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը բավարարվել է:
«Հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին, զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Դատախազությունը հայտնում է նաև, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից:
Դատախազությունն անթույլատրելի է համարում իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը:
Հավելենք, որ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) քրգործ է հարուցվել։
Հակոբյանը, մասնավորապես, ասել էր, թե իր կարծիքով տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։
Այս քրգործին է միացվել փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈւ մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Ինչ վերաբերում է Փաշինյանին մեղավոր ճանաչելու հարցին, ապա զոհվածների ծնողները պահանջում են, որ վարչապետը որպես մեղադրյալ ներգրավվի վերոհիշյալ քրգործով քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.