«Ուզում ենք ախտահանել Նիկոլ Փաշինյանին». ակցիայի մասնակցիներին բերման են ենթարկում
«Ազատագրական շարժումը» Երևանում ակցիա է իրականացնում «Ո՛չ այլասերմանը» խորագրով։ Նրանք հակագազով և ախտահանիչ նյութերով փորձում են մոտենալ կառավարության շենքին։
«Ուզում ենք ախտահանել կառավարության շենքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց շարժման անդամ Վահագն Չախալյանը։
Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել և ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս փողոցն անցնել ու մոտենալ կառավարության շենքին։ Այս պահին իրավիճակը լարված է, քանի որ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ազատագրական շարժման անդամ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր 18։30-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ են հավաքվելու։
«Մեր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ մեզ` իրենց հետ բերելով բոլոր այլասերման նյութերը (որպեսզի դրանք գցեն աղբարկղը), այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիրքը»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ իրենց հետ բերված տարաների մեջ իրականում ոչ թե ախտահանիչ նյութեր էին, այլ մաքուր ջուր։
Նա հավելեց, որ ոստիկանների գործողություններն ապօրինի էին, քանի որ իրենք խաղաղ ակցիա էին անում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.