ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՆԱԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ»՝ ՄՈՏ ԱՊԱԳԱՆ. Վարուժն ԳԵՂԱՄՅԱՆ
Որպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժն Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«-️ Հայաստան պետության գոյությունը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում։ Այդ մասին այդ երկու պետությունների ռազմաքաղաքական վերնախավը պարբերաբար հայտարարում է և համապատասխանաբար գործում (տե՛ս Սյունիքի ու Գեղարքունիքի նվաճումները Ադրբեջանի կողմից)։
-️ Այն պարագայում, եթե Հայաստանը մնա առանց կանոնավոր ու մեծաքանակ բանակ, ապա հայ ժողովրդի գլխին կախվելու է նոր ցեղասպանության ուղիղ սպառնալիքը։ Ոչ մի կամավորական զինված ջոկատ, սիրողական ավտոմատ բռնելու խումբ կամ սարերում Նժդեհի շապիկով մարզանք անող խմբակ չի կարողանալու լուծել հայ ժողովրդի պաշտպանության հարցը։ Որովհետև առանց կանոնավոր բանակի չեն հաղթում թշնամու բանակին (Արցախյան առաջին պատերազմի օրինակը հիշենք)։ Այս պահին ՀՀ դե ֆակտո իշխանությունը փաստացի կազմաքանդել է բանակը, ու պատրաստվում է այն կրճատել՝ հասցնելով ձևական խմբաքանակի։
-️ Կապիտուլիանտ ն. փաշինյանի և նրա թուրքամետ խմբավորումը ոչ մի ջանք չի թափել ու չի թափելու հայությանն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Իրենց ընկալմամբ՝ առկա խնդիրների լուծումը պարզապես ենթարկվելն է թուրքերին։ Նույնիսկ այս ապազգային մոտեցումը, բացի նրանից որ անընդունելի է հայ ազգի համար, չի երաշխավորելու հայությանը կոտորածից ու նոր բռնագաղթից (Սիրիայի, Իրաքի կամ Արցախի բնակչությունը իր վրա դա զգացել է)։ Թուրքամետ փաշինյանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, իսկ «ցեղասպանության դարաշրջանի բացումը»՝ ամենաիրական ու մոտ ապագան (դարձյալ ցավոտ «ողջույններ» Սիրիայից ու Արցախից)։
-️ Թուրքիայի՝ Հայաստանում տնտեսապես ու քաղաքականապես հաստատվելու դեպքում ո՛չ ազգային տնտեսություն է լինելու, ո՛չ ազգային կրթություն, ո՛չ էլ ազգային երգի-պարի խմբեր։ Աստիճանաբար վերածվելու ենք թուրքական գավառի՝ վիլայեթի, որում հայերի իրավունքները երաշխավորված են լինելու այնպես, ինչպես, օրինակ, Ստամբուլի հայությանն այսօր՝ լուռ ու խոնարհ կեցություն թուրքի վերահսկողության տակ։ Իսկ «մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու ոչ թե՛ Հայաստանը, այլ, «Էրմենիսթանը»։
Հաջողության ու փրկության միակ տարբերակը կապիտուլիանտների հեռացումն է համազգային ջանքերով՝ բոլոր նրանց ջանքերով, ովքեր գիտակցում են, որ Հայաստանի ներսում այս պահին հայ ու թուրքի կռիվ է, ոչ թե «ներքաղաքական ինտրիգներ»։ Դրանից հետո ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությունը պետք է ըստ էության արտակարգ իրադրության պայմաններում վերակառուցի բանակը, կառուցի առկա ու պոտենցիալ դաշնակիցների հետ անվտանգության նոր համակարգ։ Առանց այս նախապայմանների որևէ նախաձեռնություն, գործ, լավ միտք դատապարտված է դառնալու է թուրքի համար կառուցված ու ստեղծված։
Այս պահին Հայաստանի հայկական մնալու համար պատերազմ է, որին դեռևս մասնակցում է հայության փոքրաթիվ հատվածը։ Հաղթանակի միակ գրավականը միասնական պայքարն է։ Որևէ այլ պարագայում շանս չի լինելու։
Եթե դեռ ունեք կասկածներ իմ կանխատեսումների մասով, ապա նայե՛ք իմ անցնող ամիսներին արված գրառումները, տվածս հարցազրույցները։ Եթե դա էլ բավական չէ, պատրաստ եմ դասախոսություն կարդալ ու հանգամանալից բացատրել այս ամենը՝ անհրաժեշտ գիտական հիմնավորումներով։ Միայն թե մի՛ մնացեք անտարբեր։ Անտարբերությունը խլում է կյանքեր, ինչպես երեկ խլվեց հղի աղջկա կյանքը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.