Պուտին․ Մի շարք միջազգային հարթակներ ձգտում էին ազդել հետխորհրդային տարածքի վրա
Մի շարք միջազգային հարթակներ ձգտում էին ոչ թե ներդաշնակեցնել երկրների հարաբերությունները, այլ ազդել հետխորհրդային տարածքի վրա, և նրանք արդեն իրենց դարն ապրել են։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Օրենսդիրների խորհրդի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, «որոշ [միջազգային] հարթակներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում, աշխատելն ամբողջովին անհնար է դարձել և նույնիսկ՝ անիմաստ»։ «Ընդհանուր առմամբ, դրանցից շատերը՝ այդ հարթակները, 1990-ականների սկզբին ստեղծվել են ոչ թե Եվրոպայում հարաբերությունները ներդաշնակեցնելու, այլ հետխորհրդային տարածքի վրա ազդելու համար»,- նշել է Պուտինը։ «Այդ գործիքներն իրենց դարն ապրել են, դրանք ոչ մեկին այլևս պետք չեն, թող իրենք զբաղվեն իրենց խնդիրներով»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ 90-ականների սկզբին, 2000-ականներին, արևմտյան պետությունները խրախուսում էին միջազգային ահաբեկիչներին և ավազակներին Հյուսիսային Կովկասում։ «Շահարկում էին մեր անցյալի խնդիրները, իսկապես խնդրահարույց հարցերը, անցյալի անարդարությունները ամբողջ ժողովուրդների, այդ թվում՝ Կովկասի ժողովուրդների նկատմամբ։ Բայց նրանք դա անում էին ոչ թե մեզ ավելի լավը դարձնելու համար, բոլորովին ոչ, այլ դա անում էին անցյալի խնդիրները մեր այսօրվա կյանք տեղափոխելու, մեր երկրում անջատողական տրամադրություններ հրահրելու, այն մասնատելու և ավերելու համար։ Եվ վերջում մեզ, այսպես կոչված, անկյուն քշելու համար․․․ Նրանք չհասան իրենց նպատակին, սակայն չհաշտվեցին այն մտքի հետ, որ չհաջողվեց դա անել։ Չհաշտվեցին, որ չնայած այդ ճնշմանը, մեզ հաջողվեց այն ժամանակ դիմակայել։ Ուստի հետագայում նրանք սկսեցին նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմի զանգվածային նախապատրաստություններ։ Քայլ առ քայլ, օգտագործելով ամենատարբեր պատրվակները, երբեմն էլ պարզապես առանց որևէ պատրվակի, նրանք ավելի ու ավելի շատ նոր պատժամիջոցների սահմանափակումներ էին մտցնում»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 18:04
Экс-президент Армении и лидер Республиканской партии Серж Саргсян резко осудил кампанию премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви (ААЦ) и Католикоса всех армян Гарегина II, заявив, что эти нападки являются частью более широкой идеологической стратегии власти.
-
2025-06-10 17:20
Глава ереванского административного района Шенгавит Размик Мкртчян 10 июня написал заявление об отставке.
-
2025-06-10 17:18
«Дорогие соотечественники, благочестивые последователи Армянской Апостольской церкви! Действующие власти Армении продолжают атаки против наших национальных ценностей, единства, веры и церкви», – написал председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор СНБ Армении Артур Ванецян.
-
2025-06-10 17:17
Глава парламентской фракции "Айастан" Сейран Оганян назвал запрос генпрокурора Армении Анны Вардапетян о начале уголовного преследования в его отношении политическим заказом премьер-министра Никола Пашиняна.