Հայաստանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան
Երևանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» հայրենասիրական ակցիան։ Ակցիայի շրջանակում առաջին միջոցառումը կայացել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Ռուս-հայկական երիտասարդական միության ակտիվիստները «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ ուսանողներին ներկայացրին Հաղթանակի օրվա խորհրդանիշի պատմությունը, ակցիայի մասնակիցներին հուշեցին, թե ինչպես է պետք ճիշտ կրել ժապավենը, ինչպես նաև ցուցադրեցին միջազգային ակցիայի պատմության և Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ներդրման մասին տեսանյութեր:
Ավելի ուշ երիտասարդներն ու կամավորները դուրս եկան Երևանի փողոցներ, որտեղ ժապավեններ բաժանեցին մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ էստաֆետը փոխանցելով մյուս հասարակական կազմակերպություններին ու կառույցներին։ Ապրիլի 28-ին «Գեորգիևյան ժապավեն» ակցիային կմիանա Գյումրի քաղաքը: Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում նախաձեռնությունը կտևի մինչև մայիսի 8-ը:
Նշենք, որ «Գեորգիևյան ժապավենը» անցկացվում է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 77-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակում: Հայ-ռուսական երիտասարդական միությունը Հայաստանում ակցիան իրականացնում է 2016 թվականից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.