Ռուսական էներգակիրների վրա էմբարգոյի սահմանման դեպքում գերմանական տնտեսությունը ռեցեսիայի մեջ կընկնի
Գերմանիայի կառավարության կողմից այս տարի 2,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը չի ենթադրում ռուսական էներգակիրների մատակարարումների վրա էմբարգոյի սահմանում կամ մատակարարումների դադարեցում, և եթե դա տեղի ունենա, տնտեսությունը ռեցեսիայի մեջ կընկնի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, փոխանցում է Reuters-ը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է 2022 թվականի աճի կանխատեսումը մինչև 2,2 տոկոս՝ հունվարին կանխատեսված 3,6 տոկոսից, քանի որ ուկրաինական ճգնաժամը, պատժամիջոցները և էներգակիրների բարձր գները ազդել են արտադրության վրա։ Նա նաև բարձրացրել է 2022 թվականի ինֆլյացիայի կանխատեսումը մինչև 6,1 տոկոս:
Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են աճի ավելի ցածր կանխատեսումների և բարձր ինֆլյացիայի, ասել է Հաբեկը։ «Մենք պետք է պատրաստ լինենք վճարել այս գինը։ Ուկրաինան պայքարում է իր ազատության, իր ժողովրդավարության, կառավարման ձևի և իր տարածքային անկախության համար։ Բայց նրանք նաև պայքարում են մեզ համար՝ Գերմանիայի, Եվրոպայի համար, այն սկզբունքների համար, որոնց վրա կանգնած է կամ կառուցվել է այս խաղաղ կարգը»,- ասել է նա։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ռուսական գազի մատակարարումների հետ կապված իրավիճակի սրումը կնվազեցնի Եվրոպայի խոշորագույն տնտեսության աճը 0,5-5,6 տոկոսային կետով՝ կախված սցենարից։
Չորեքշաբթի օրը ռուսական «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։
Հաբեկի խոսքով՝ Գերմանիան այս իրավիճակին շատ լուրջ է վերաբերվում, սակայն գերմանական ընկերությունները կշարունակեն ռուսական գազի համար վճարել եվրոյով՝ պահպանելով պայմանագրերը։ Նա հավելել է, որ մինչև ուկրաինական ճգնաժամի սրվելը ռուսական գազից Գերմանիայի կախվածությունը ներմուծման 55 տոկոսից նվազել էր մինչև 35 տոկոս։
Հարցին, թե Գերմանիան կարող է արդյոք դիտարկել ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը պատկանող՝ Շվեդտեում նավթավերամշակման գործարանի օտարման հարցը, որին բաժին է ընկնում Գերմանիա ռուսական նավթի մնացած ներկրումը, Հաբեկը պատասխանել է. «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Գերմանիայի կառավարությունը պետք է հարմարվի և պատրաստվի բոլոր սցենարներին։ Մենք ամեն ինչ դիտարկում ենք», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.