ANCA-ն կոչ է անում Կոնգրեսին ընդլայնել օգնությունը Արցախին ու Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և ընդլայնել օգնությունը Արցախին ու Հայաստանին։
Կառավարության հետ կապերի հարցերով ANCA-ի տնօրեն Թերեզա Երիմյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջև 2023 թ. Օտարերկրյա օգնության օրինագծի վերաբերյալ իր ցուցմունքներում՝ հատուկ շեշտադրելով, որ դադարեցվի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը և 50 մլն դոլարի հրատապ օգնության փաթեթ տրամադրվի Արցախին։
Ներկայացուցիչների պալատի ն պետական-օտարերկրյա գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հալ Ռոջերսին տված ցուցմունքներում Երիմյանը հայտարարել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո և Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի ֆոնին Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին՝ դադարեցնելով նրա զինված ուժերին ԱՄՆ ամբողջ ռազմական օգնությունը։ Նա նաև պնդել է, որ երկարաժամկետ ներդրումներ արվեն Արցախի զարգացման գործում։
Խոսելով Հայաստանին օժանդակության ավելացման անհրաժեշտության մասին՝ Երիմյանն առաջնահերթությունը տվել է ԱՄՆ-ի աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված են Թուրքիայի և Ադրբեջանի աճող սպառնալիքների պայմաններում Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության էական ամրապնդմանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: