Մոսկվայում անցկացվել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների 3-րդ փուլը
Մոսկվայում ապրիլի 26-27-ին կայացել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ԵՏՀ ներկայացուցիչ Անտոն Ցեցինովսկու խոսքով` կողմերը շարունակում են աշխատել ազատ առևտրի գոտու ձևավորման ուղղությամբ, նրանց հաջողվել է առաջընթաց արձանագրել և համաձայնեցնել մի շարք «բաց» հարցեր։
«Մենք մտքեր ենք փոխանակել, թե ինչ արդյունավետ քայլեր պետք է անենք փոխադարձ առևտրում տուրքերի չեղարկման փոխադարձ պարտավորությունների ձևավորման մասով։ Հաջորդ փուլը կկայանա հուլիսի սկզբին Իրանում»,- հայտնել է նա։
ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքներին զուգահեռ, քայլեր են իրականացնում, որոնք անհրաժեշտ են մարտի կեսերին կնքած ժամանակավոր համաձայնագրի երկարացման մասին արձանագրության ուժի մեջ մտնելու համար։ Այդ փաստաթղթի իրացումը թույլ կտա երկրների միջև ազատ առևտրի ժամանակավոր ռեժիմից լիակատար ռեժիմի անցնցում անցում ապահովել։
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև այժմ ժամանակավոր համաձայնագիր է գործում, որը ազատ առևտրի գոտու ձևավորում է ենթադրում։ Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և գործում է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.