Последние новости

Երեսպաշտության ապոթեոզ. Ադրբեջանը Շուշիում համագործակցության համաժողով են անցկացնում

Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում «Հարավային Կովկասի զարգացումը և համագործակցությունը» թեմայով միջազգային համաժողով են անցկացնում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, համաժողովի մասնակիցներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում։

Միջոցառման մասնակիցները ժամանել են «Աղդամ» անունը կրող ինքնաթիռով։ Նրանք ծանոթացել են օդանավակայանին, այնուհետև ուղևորվել Շուշի «հաղթանակի ճանապարհով»։

Միջոցառման մասնակիցների մեջ է նախագահի օգնականը՝ նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ