«Ոտքի, ուսանող»․ երիտասարդները բուհերում շարունակում են իրազեկման ակցիաները
Երիտասարդները շարունակում են Երևանի բուհերում իրազեկման աշխատանքներ իրականացնել, որպեսզի «հանուն Արցախի ճակատագրի ոտքի ելնի ողջ երիտասարդությունը»։
Երիտասարդներին Հյուսիսային համալսարանից դուրս հրավիրեցին, նշելով, որ մուտքը միայն իրենց ուսանողների համար է։
Սակայն երիտասարդներ համառ էին, նրանցք սկսեցին վանկարկել «Ոտքի, ուսանող», բայց ղեկավարությունը թույլ չտվեց դրոշ տեղադրել, շեշտելով, որ դա մասնավոր տարածք է։
Երիտասարդները շենքից դուրս եկան ու սկսեցին բղավել «ամոթ»։
Նրանք քիչ հեռու՝ սյան վրա տեղադրեցին դրոշն ու հեռացան, շեշտելով, որ դրոշը հանողը դավաճան է։
Երիտասարդներն ակցիան շարունակեցին նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի, այնուհետև Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի շենքերի մոտ, որտեղ Արցախի դրոշներ տեղադրելուց հետո շարունակեցին ճանապարհը դեպի Բժշկական համալսարան։
Երթի մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարում, վանկարկում են «Ուսանող, արթնացիր», «Արցախ» կարգախոսները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.