Աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվեց
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվել է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,-ասաց նա՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:
Նախարար Ավանեսյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ:
«Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել եմ»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.
-
2025-06-13 13:24
Президент РФ Владимир Путин в режиме онлайн получает доклады о происходящих событиях между Израилем и Ираном. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-13 13:20
На заседании постоянной Комиссии Национального Собрания Армении по обороне и безопасности во время обсуждения резонансной законодательной инициативы об увеличении предельного возраста прохождения воинской службы 13 июня произошел неприятный инцидент с одним из присутствовавших там журналистов.
-
2025-06-13 13:16
Мы самым решительным образом осуждаем израильский авиаудар по Ирану. Об этом говорится в заявлении МИД Турции.