Սարդարապատից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների 4-րդ խմբի քայլերթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմավիրի մարզից՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտից այսօր՝ ապրիլի 28-ին, սկսվեց «Դիմադրություն» շաժման 4-րդ խմբի քայլերթը դեպի Երևան։
«Անցնող 4 օրերին տարբեր վայրերից իրազեկման երթերն արդեն մեկնարկել են։ 4 վայրն էլ խորհրդանշական է. սկսվեց Տավուշից, որը եղել է հերոսական, ցավոք սրտի, այս շաբաթներին իշխանությունը չի խորշում խոսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել սահմանապահ Տավուշը։
Երկրորդ վայրը նույնպես խորհրանշական է՝ Տիգրանաշենը, Երասխի բարձունքը։ Իշխանությունը խոսում է Երասխում հայելային հետքաշման մասին, որը վտանգելու է հայոց աշխարհը։
Երրորդ վայրը Բաշ Ապարանն է, ևս խորհրանշական, և չորրորդը՝ Սարդարապատ, այն Սարդարապատը, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցավ հայության կենաց-մահու կռիվը։ Այդ օրերին Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղեցին Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ մահապարտ գունդը, որն անձնվիրաբար կռվեց։ Այսօր հերթը մերն է՝ Սարդարապատից հանուն Արցախի։
Մայիսի 1-ին լինելու ենք Երևանում, բոլոր ուղիներով շարժվող մեր զինակիցները լինելու են Երևանում՝ վճռական այն պայքարին, որը բերելու է խաղաղություն, ապահովություն, արժանապատվություն մեր երկրին»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը քայլերթի մեկնարկին ուղիղ եթերում նշեց. «Մենք հաջողելու ենք, մենք վճռական ենք մեր գործողություններում և արդյունքի հասնելու ենք միասին»:
Երթի մեկնարկին բոլորը կատարեցին «Սարդարապատ» երգը, այնուհետև Սարդարապատի հուշահամալիրի տարածքում բարձրացվեց Արցախի Հանրապետության դրոշը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.