Последние новости

ՌԴ ԱՀԾ․ Լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմուտք կարող է նրանց «միավորման» սկիզբը դառնալ

Լեհաստանի և Ուկրաինայի «միավորման» առաջին փուլը պետք է լինի լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմտյան շրջաններ՝ դրանք Ռուսաստանից պաշտպանելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որի խոսքերը հայտարարության մեջ մեջբերում է ԱՀԾ մամուլի բյուրոն։

««Միավորման» առաջին փուլը պետք է դառնա լեհական զորքերի մուտքը երկրի արևմտյան շրջաններ` «ռուսական ագրեսիայից պաշտպանվելու» կարգախոսով։ Ներկայում Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկվում է առաջիկա առաքելության մոդալությունը»,-ասել է Նարիշկինը։

Նախնական պայմանավորվածությունների համաձայն` այն պետք է ընթանա առանց ՆԱՏՕ-ի մանդատի, բայց «ցանկացողների» մասնակցությամբ: Վարշավան դեռ չի կարողացել պայմանավորվել «համախոհների կոալիցիայի» հավանական մասնակիցների հետ։

Լեհաստանի «խաղաղապահ զորակազմը», ըստ Նարիշկինի, նախատեսում են տեղակայել Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ Ռուսաստանի ԶՈւ-ի հետ անմիջական բախման սպառնալիքը նվազագույն մակարդակի վրա է:

Նարիշկինի կարծիքով` լեհական ղեկավարությունը շահագրգռված չէ իր գործողության «ավելորդ հետևանքների» հարցում, իսկ լեհ զինվորականների գերակա «մարտական խնդիրների» թվում կլինի այնտեղ տեղակայված ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինայի Ազգային գվարդիայից աստիճանաբար վերցնելը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ