ՌԴ ԱՀԾ․ Լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմուտք կարող է նրանց «միավորման» սկիզբը դառնալ
Լեհաստանի և Ուկրաինայի «միավորման» առաջին փուլը պետք է լինի լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմտյան շրջաններ՝ դրանք Ռուսաստանից պաշտպանելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որի խոսքերը հայտարարության մեջ մեջբերում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
««Միավորման» առաջին փուլը պետք է դառնա լեհական զորքերի մուտքը երկրի արևմտյան շրջաններ` «ռուսական ագրեսիայից պաշտպանվելու» կարգախոսով։ Ներկայում Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկվում է առաջիկա առաքելության մոդալությունը»,-ասել է Նարիշկինը։
Նախնական պայմանավորվածությունների համաձայն` այն պետք է ընթանա առանց ՆԱՏՕ-ի մանդատի, բայց «ցանկացողների» մասնակցությամբ: Վարշավան դեռ չի կարողացել պայմանավորվել «համախոհների կոալիցիայի» հավանական մասնակիցների հետ։
Լեհաստանի «խաղաղապահ զորակազմը», ըստ Նարիշկինի, նախատեսում են տեղակայել Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ Ռուսաստանի ԶՈւ-ի հետ անմիջական բախման սպառնալիքը նվազագույն մակարդակի վրա է:
Նարիշկինի կարծիքով` լեհական ղեկավարությունը շահագրգռված չէ իր գործողության «ավելորդ հետևանքների» հարցում, իսկ լեհ զինվորականների գերակա «մարտական խնդիրների» թվում կլինի այնտեղ տեղակայված ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինայի Ազգային գվարդիայից աստիճանաբար վերցնելը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.