Զախարովա․ Շոֆերը և Ռոկֆեյը կաթվածահար են արել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոկֆեյի բարձր դիվանագիտական ակտիվությունը փաստացի կաթվածահար է արել 3 համանախագահի երբեմնի համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվել են այդ կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի հետ փոխգործակցությունից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրել ենք Բրյուսելի կողմից բարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների առարկան առանց ամաչելու յուրացնելու անհաշտ փորձերը և անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած օրակարգը»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերը Ռուսաստանը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք:
«Մենք այս կամ այն կերպ մնում ենք նախկինում գոյություն ունեցող ձևաչափերի մեջ, բայց տեսնում ենք, որ աշխատանքը մի կերպ է ընթանում»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք իրական արդյունք են տալիս, որը զգում են խաղաղ քաղաքացիները, տնտեսական օպերատորները, պետությունները և ամբողջ տարածաշրջանը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ կան շատ «քնած ձևաչափեր», որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ակտիվացնել:
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները ակտիվորեն հանդիպումներ են անցկացնում Երևանում և Բաքվում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում:
Ընդ որում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Ռուսաստանի հայտարարությունը համաձայնեցված չի եղել բոլոր կողմերի հետ և չի արտացոլում ԱՄՆ մոտեցումը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը բարդացել է, սակայն այդ ձևաչափով կարգավորումը հնարավոր է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.